National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.04.2021
Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացումն այսուհետ հնարավոր է նաեւ մասնավորի նախաձեռնությամբ
1 / 11

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը քննարկման ներկայացրեց ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրենսդրական փաթեթը:

Նշվեց, որ գործող օրենքով կարգավորված չէ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերի դրույթը: Այժմ սահմանվում են ճկուն եւ միջազգային սկզբունքներին համապատասխանող պահանջներ: Մասնավոր նախաձեռնությամբ հանդես գալու դեպքում առկա են որոշակի պահանջներ: Առաջարկ ներկայացրած ընկերությունը պետք է ունենա ոլորտի գործունեության համապատասխան փորձ, ներկայացնի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն: Մասնավոր նախաձեռնությամբ հանդես գալու դեպքում որոշակի առավելություններ են նախատեսվում, օրինակ՝ ծախսած գումարի վերադարձ, եթե առաջարկ ներկայացրած ընկերությունը հաղթող չի ճանաչվում: Լինելու է մեկ կամ երկփուլանի մրցույթ: «Մենք փորձելու ենք գնալ այն ուղղությամբ, որ մրցույթները լինեն հենց ֆինանսական հիմքով»,-ասաց փոխնախարարը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը հարակից զեկույցում ընդգծեց, որ պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացումն այսուհետ հնարավոր է նաեւ մասնավորի նախաձեռնությամբ: Վարդանյանն ընդգծեց այն փաստը, որ ներկայացվող ծրագիրը պետք է համապատասխանի տվյալ ոլորտի ռազմավարությանը: Կարեւորվեց ոլորտում մրցակցության ապահովումը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am